
Հույզերի վրա կենտրոնացված թերապիա – Առաջին մակարդակ
Ամսաթվեր
2026 թ. փետրվարի 20–21, ժամը 10:00–18:00
2026 թ. ապրիլի 10–11, ժամը 10:00–18:00
Zoom հարթակում
Գրանցման Վճարներ
340,000 դրամ, Մինչև դեկտեմբերի 27․
395,000 դրամ, Դեկտեմբերի 27-ից մինչեւ փետրվարի 15․
Դասընթացավար՝
Ջան Ռեյդար Շտիգլեր, Ph.D.
Հավաստագրված EFT սուպերվայզոր և թրեյներ, Նորվեգիայի Հույզերի վրա կենտրոնացված թերապիայի ինստիտուտի հիմնադիր, տնօրեն
Վարող՝
Թալին Միրզախանյան
Հավաստագրված հոգեբան/հոգեթերապևտ, Հավաստագրված EFT թերապևտ,
Հայաստանի հույզերի վրա կենտրոնացված թերապիայի ինստիտուտի՝ EFT ARMENIA -ի հիմնադիր և տնօրեն
Վկայական ստանալու պահանջներ
Վկայական ստանալու համար անհրաժեշտ է մասնակցել բոլոր 4 օրերին։ Եթե մասնակիցը բաց է թողնում ուսուցման որևէ մասը, վկայական ստանալու համար նա պետք է կրկին ամբողջությամբ մասնակցի ուսուցմանը։ Եթե մասնակիցը որոշի կրկնել ուսուցումը բաց թողնված հատվածի պատճառով, անհրաժեշտ կլինի սպասել հաջորդ ուսուցմանը, նորից գրանցվել և կատարել ամբողջական վճարումը։ Բաց թողնված օրերի կամ օրերի մասերի համար վերադարձ չի կատարվի։
Այս ուսուցումը հաշվարկվում է որպես EFT թերապևտի հավաստագրման գործընթացի առաջին քայլը՝ Հույզերի վրա կենտրոնացած թերապիայի միջազգային ասոցիացիայի (ISEFT) կողմից։
Չեղարկման քաղաքականություն
Ցավով տեղեկացնում ենք, որ գրանցումից հետո հրաժարումներն ընդունելի չեն։ Եթե որևէ պատճառով ուսուցումն ինքնին չեղարկվի, կատարված ամբողջ վճարումը ամբողջությամբ կվերադարձվի մասնակցին։
Հայաստանի Հույզերի վրա Կենտրոնացած Թերապիայի Միջազգային Ինստիտուտը՝ EFT ARMENIA-ն, իրավունք ունի մերժել որևէ դիմում կամ դադարեցնել որևէ մասնակցի մասնակցությունը ուսուցման գործընթացից կամ ուսուցման մի հատվածից, եթե վերջինիս վարքը խանգարում է մյուս մասնակիցների ուսումնառության գործընթացին։ Այդպիսի դեպքերում EFT ARMENIA-ն կվերադարձնի միայն այն մասի ուսման վճարը, որին մասնակիցը այլևս չի մասնակցի։ Դադարեցված մասնակիցը չի կարողանա ստանալ այս ուսուցման Վկայականը EFT ARMENIA-ի կողմից։
Թրեյների մասին
Դոկտոր Շտիգլերը միջազգային ճանաչում ունեցող փորձագետ է և Հույզերի վրա կենտրոնացված թերապիայի հավաստագրված թրեյներ և հսկիչ սույն ուղղության։ Որպես ակտիվ հետազոտող, դասախոս և հեղինակ՝ նա նվիրված է EFT-ի գիտական գիտելիքների խորացմանը և հոգեթերապևտիկ պրակտիկայում դրա արդյունավետ կիրառման առաջխաղացմանը։ Նա ISEFT-ի (International Society for Emotion-Focused Therapy) խորհրդի անդամ է և մեծ ներդրում ունի EFT-ի գլոբալ տարածման, մասնագիտական ստանդարտների ամրապնդման և շարունակական հետազոտությունների զարգացման գործում։
Դոկտոր Շտիգլերը առանձնապես կենտրոնացած է EFT-ի գործընթացների և արդյունքների ուսումնասիրության վրա, հատկապես՝ բուժման ընթացքի հույզային մշակման դերի վրա։ Նա դասավանդում է Բերգենի համալսարանում և ղեկավարում է EFT-ի վերաբերյալ լայնածավալ ուսուցման և սուպերվիզիայի ծրագրեր՝ նորվեգացի և միջազգային հոգեբանների ու հոգեթերապևտների համար։ Հետազոտական հոդվածներից բացի, նա մասնակցել է նաև EFT-ին նվիրված մի շարք նորվեգերեն գրքերի ստեղծմանը։
Ինչ ակնկալել ուսուցումից
Ուսուցման նպատակն է տանել ձեր գիտելիքները , մտավոր ըմբռնումից այն կողմ՝ հնարավորություն տալով խորապես ներգրավվել գործընթացային, փորձառական մոտեցման մեջ, որը խթանում է հույզային խորքային փոխակերպում։
Այս ինտենսիվ 4-օրյա փորձառական առցանց ուսուցումը մասնակիցներին տրամադրում է ամուր հիմնավորում EFT-ի տեսության և այն հմտությունների վերաբերյալ, որոնք անհրաժեշտ են հոգեթերապիայում հույզերի հետ ուղղակի աշխատանքի համար։ Ծրագրի նպատակը թե՛ դիդակտիկ, թե՛ փորձառական ուսումնառությունն է՝ սովորեցնելով, թե ինչպես խթանել փոփոխությունը հույզերի հիմնական կառուցվածքներում։
Ուսուցումը ներառում է դիդակտիկ դասախոսություններ, տեսանյութերի դիտումներ, կենդանի մոդելավորում, վերահսկվող հմտությունների պրակտիկա և ինքնաարտացոլում։ Վերահսկվող «իրական-դերային» պրակտիկան բացառիկ հնարավորություն է տալիս լինել թերապևտ, այցելու և դիտորդ ՝ փոքր խմբերում։
Ուսուցումը կատարվում է հումանիստական հարմար ու ապահով միջավայրում, որը խրախուսում է ուսումնասիրությունը և ապահովում աճի հնարավորություններ։
Ուսուցման ընթացքում կներկայացվի հույզերի տեսությունը, ներառյալ՝ հույզերի գնահատումը, հույզային փոփոխության սկզբունքները, ինչպես նաև գործընթացի և հույզային ցուցիչների (markers) հիման վրա ներգրավված միջամտությունների տարբերակումները։ Մասնակիցները կսովորեն րոպե առ րոպե էմպաթիկ համահունչություն, ինչպես հայտնաբերել աֆեկտիվ/կոգնիտիվ խնդիրների ցուցիչները, և ինչպես կիրառել փորձառական մեթոդները՝ ներքին մասերի միջև կամ կարևոր մարդկանց պատկերների հետ աթոռային երկխոսություններ։
Խնդրում ենք նկատի ունենալ, որ ուսուցումը նախատեսված է հոգեկան առողջության մասնագետների համար՝ հոգեբաններ, հոգեբույժներ, կլինիկական հոգեբաններ, սոցիալական աշխատողներ, հոգեթերապևտներ, ովքեր ավարտել են իրենց մասնագիտական կրթությունը, նաև ուսանողները/սովորողների փուլում գտնվող թերապևտները։
Եթե վստահ չեք ձեր մասնակցության իրավասության մասին, խնդրում ենք գրեք մեզ՝ contact@eft.am հասցեին կամ կապվեք 099090468 համարին՝ գրանցվելուց առաջ։
Ուսուցման ընթացքում ընդգրկվող թեմաներ
- Հույզերի տեսություն, հույզային փոփոխության սկզբունքներ և հույզերի խորացում
- հույզերի հանդեպ Էմպատիկ համահունչության և հիմնական հումանիստական վերաբերմունքային հմտություններ
- Հիմնական ցուցիչներ/առաջադրանքներ՝ ֆոքուսինգ/կենտրոնացում, երկու աթոռի երկխոսություններ, ինքնասփոփում, «դատարկ աթոռ» երկխոսություններ
- EFT հիմնարար դեպքային ձևավորում
Առաջարկվող գրականություն
Elliot, R., Watson, J., Goldman, R. & Greenberg, L. (2025). Learning Emotion-Focused Therapy – A Comprehensive Guide. American Psychological Association.
Նվազագույն առաջարկվող բաժիններ՝ 1, 3, 5, 6, 7, 10, 12, 13 գլուխներ։




