1–2 minutes

ISEFT Թրեյներների հանդիպում 2025 – Բուխարեստ, Ռումինիա

2025 թվականին պատիվ ունեցա մասնակցելու International Society for Emotion-Focused Therapy-ի թրեյներների հանդիպմանը, որը կայացավ Բուխարեստում, Ռումինիայում։ Այս մասնակցությունը կարևոր և պատմական քայլ էր թե՛ ինձ համար, թե՛ EFT ARMENIA-ի համար։

Սա առաջին անգամն էր, երբ EFT ARMENIA-ն՝ որպես Հայաստանում ISEFT-ի կողմից հավատարմագրված կենտրոն, մասնակցում էր պաշտոնական Թրեյներների հանդիպմանը։ Ինձ համար՝ որպես ինստիտուտի ղեկավարի, ամենահուզիչ պահերից մեկը հանդիպման մեկնարկն էր, երբ նոր հավատարմագրված ինստիտուտները, այդ թվում՝ EFT ARMENIA-ն, պաշտոնապես ողջունվեցին միջազգային թրեյներների համայնքում։ Դա ճանաչման, պատասխանատվության և խորին երախտագիտության պահ էր։

Հանդիպման առանձնահատուկ և հուզիչ պահերից էր նաև հրաժեշտի արարողությունը՝ նվիրված Jeanne Watson-ին, ում ԻՍԵՖԹ-ի խորհուրդը մեծարեց նրա անգնահատելի ներդրման համար։ Միաժամանակ, ISEFT-ը ջերմորեն ողջունեց Jan Reidar Stiegler-ին, ով կմիանա ԻՍԵՖԹ-ի խորհրդին՝ շարունակելով առաջնորդության և զարգացման աշխատանքը միջազգային EFT համայնքում։

Այս հանդիպմանը մասնակցությունը ոչ միայն մասնագիտական մեծ պատիվ էր, այլև կարևոր քայլ Հայաստանում EFT-ի զարգացման ճանապարհին՝ ամրապնդելով մեր կապը միջազգային համայնքի հետ և վերահաստատելով մեր նվիրվածությունը բարձրագույն չափանիշներին՝ վերապատրաստման, սուպերվիզիայի և կլինիկական աշխատանքի ոլորտներում։