Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիա Անհատական Թերապիա – Առաջին մակարդակ

 

Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիա

Անհատական Թերապիա – Առաջին մակարդակ 

Ամսաթվեր

📅 2025թ. հունիսի 6, 7, 20, 21

Ժամանակացույց

🕚 11:00 – 19:00

Ֆորմատ

 Ուղիղ միացում Zoom հարթակում

Դասընթացավարը

 Ագաթի Լակիոտի, հոգեբանության դոկտոր
Սերտիֆիկացված Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիայի սուպերվայզեր և վերապատրաստող,Հունաստանի Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիայի  Ինստիտուտի հիմնադիր տնօրեն

Վարող

 Թալին Միրզախանյան
Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիայի վավերագրված թերապևտ, Հայաստանի Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիայի Ինստիտուտի (Ի ԷՖ ԹԻ Արմենիա) հիմնադիր և տնօրեն

Արժեք

  395,000 դրամ ,  վերջնաժամկետը մինչև՝ Մայիսի 30ը
  338,000 դրամ  ,  վաղ գրանցման դեպքում՝ մինչև  Ապրիլի 30ը

Իմանալ ավելին

   Վկայականի Ստացման Պահանջները

  • Մասնակիցը պարտավոր է մասնակցել բոլոր չորս օրերին, որպեսզի ստանա մասնակցության վկայական։
  • ISEFT-ի կողմից հավատարմագրված Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիայի 1-ին, 2-րդ և 3-րդ մակարդակների լիարժեք ավարտական վկայական ստանալու համար մասնակիցները պետք է ներկա գտնվեն ուսուցման բոլոր բաղադրիչներին՝ բոլոր օրերին։
  • Եթե մասնակիցը բաց է թողնում ուսուցման որևէ մասը, ապա նա պետք է կրկնի ամբողջ ուսուցումը՝ վկայական ստանալու համար։ Եթե մասնակիցը որոշի կրկին մասնակցել ուսուցմանը բաց թողնված մասերի պատճառով, ապա պետք է սպասի հաջորդ ուսուցմանը, նորից գրանցվի և վճարի ամբողջական գումարը։ Բաց թողնված օրերի կամ ժամերի համար փոխհատուցում չի կատարվի։
  • Այս ուսուցումը հաշվարկվում է որպես Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիայի սերտիֆիկացման համար անհրաժեշտ առնվազ ժամաքանակը՝ Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիայի Միջազգային Ասոցիացիայի (ISEFT) շրջանակներում։
  • Ուշադրություն: Տեղերը սահմանափակ են՝ ուսուցման փորձառական բնույթի պատճառով։

                                                                                                                   Գրանցվել

Մասնակցելու դեպքում վճարումը կատարել հետևյալ հաշվեհամարին՝
 1510055216132100, «Ի ԷՖ ԹԻ ԱՐՄԵՆԻԱ», Արարատ Բանկ

և ուղարկել վճարման անդորրագրի պատճենը հետևյալ էլ. փոստին՝
📩 contact@eft.am։

“Ի ԷՖ ԹԻ ԱՐՄԵՆԻԱ”
Հայաստանի Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիայի Ինստիտուտ  

                                                                                                         Չեղարկման Քաղաքականությունը

 Գրանցումից հետո չի ընդունվելու որևէ չեղարկում։
Եթե որևէ պատճառով ուսուցումը չեղարկվի կազմակերպչի կողմից, ապա վճարված ամբողջ գումարը կվերադարձվի մասնակիցներին։

Ի ԷՖ ԹԻ  ԱՐՄԵՆԻԱ-ն (Institute of Emotion-Focused Therapy Armenia – EFT ARMENIA) իրավունք է վերապահում մերժելու որևէ դիմորդի մասնակցությունը, ինչպես նաև դադարեցնելու որևէ մասնակցի ներգրավվածությունը ուսուցման ընթացքում, եթե նրա վարքագիծը խանգարում է մյուս մասնակիցների ուսուցման գործընթացին։

Այսպիսի դեպքերում Ի ԷՖ ԹԻ ԱՐՄԵՆԻԱ-ն կապահովի ուսման վարձի վերադարձ այն հատվածների համար, որոնցում մասնակիցը չի կարողանա մասնակցել։ Սակայն, ուսուցումից հեռացված մասնակիցը չի կարողանա ստանալ այս ծրագրի մասնակցության վկայականը EFT ARMENIA-ի կողմից։

                                                                                                           Դասընթացավարի Մասին

Ագաթի Լակիոտին, հոգեբանության դոկտոր, կլինիկական հոգեբան է, ինչպես նաև Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիայի Հունական Ինստիտուտի (HiEFT) հիմնադիրն ու տնօրենը Աթենքում, Հունաստան։

Նա հավատարմագրված է որպես Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիայի սուպերվայզեր և վերապատրաստող՝ Հույզերի վրա կենտրոնացված թերապիայի միջազգային ասոցիացիայի (ISEFT) կողմից, ինչպես նաև սերտիֆիկացված Կենտրոնացման վերապատրաստող և Ֆոկուսավորմամբ ուղղորդվող թերապևտ՝ Ֆոկուսավորման միջազգային ինստիտուտի կողմից։

Ագաթին սովորել է հոգեբանություն Աթենքի Ազգային և Կապոդիստրիական համալսարանում, ապա ստացել է դոկտորական աստիճան կլինիկական հոգեբանության ոլորտում՝ Պանտեոնի համալսարանից, ինչպես նաև Մագիստրոսի աստիճան Անձակենտրոն խորհրդատվության և հոգեթերապիայի ոլորտում՝ Սթրաթքլայդի համալսարանից։

Նախքան Հույզերի վրաԿենտրոնացված Թերապիայի մասնագիտացումը, Ագաթին ուներ մեծ փորձ Անձակենտրոն/Այցելուակենտրոն մոտեցման վերապատրաստման և սուպերվիզիայի ոլորտում, ինչից հետո սկսել է վարել միջազգային Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիայի ուսուցումներ և Ներքին Հարաբերությունների Կենտրոնացում (Inner Relationship Focusing) դասավանդել  Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիայի թերապևտներին Հունաստանում և միջազգային մակարդակում։

Բացի այդ, նա դասավանդում է խորհրդատվության և հոգեթերապիայի, դրական հոգեբանության և հետազոտական մեթոդաբանության դասընթացներ՝ ինչպես բակալավրի, այնպես էլ մագիստրատուրայի մակարդակում։

Ագաթիի հիմնական հետազոտական հետաքրքրությունները կենտրոնացած են հոգեթերապիայի գործընթացի և արդյունքների հետազոտության վրա, հատկապես Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիայի և Ֆոկուսավորման ինտեգրման հնարավորությունների ուսումնասիրության։

Նա նաև հունարեն է թարգմանել Ռաբերտ Էլիոթի և Լեսլի Գրինբերգի «Հույզերի վրա կենտրոնացված թերապիան գործողության մեջ» (Emotion-Focused Therapy in Action) և Էն Ուայզեր Քորնելի «Կենտրոնանալու ուժը» (The Power of Focusing) գրքերը։

Ի՞նչ Ականկալիքնոր Ունենալ      

Այս ինտենսիվ 4-օրյա առցանց ուսուցումը մասնակիցներին կտա ամուր հիմք՝ հոգեթերապիայում հույզերի հետ ուղղակի աշխատելու համար։ Ուսուցման հիմնական ուշադրությունը կլինի փորձառական մոտեցման վրա, կենտրոնանալով այն մեթոդների վրա, որոնք նպաստում են հիմնական հուզային կառուցվածքների փոփոխությանը։

  • Մասնակիցները կստանան խորացված հմտությունների ուսուցում՝
     դիդակտիկ խոսակցությունների,
     վիդեո ցուցադրությունների,
     ուղիղ մոդելավորման,
     հետազոտվող իրական խաղերի միջոցով սուպերվիզված պրակտիկայի,
     և ինքնաանդրադարձի համադրությամբ։
  • Ուսուցման ընթացքում փորձառական իրական խաղերի պրակտիկան մասնակիցներին եզակի հնարավորություն կտա հանդես գալ թերապևտի, այցելուի և դիտորդի դերում՝ փոքր խմբերում։
  • Ուսուցումն անցկացվելու է անձակենտրոն միջավայրում, որտեղ առաջնային է անվտանգության ապահովումը, ինչը հնարավորություն կտա խորացված ուսումնասիրության և անձնային աճի։
  • Այս ուսուցումը ներառում է հույզերի տեսությունը, այդ թվում՝
    հույզերի գնահատումը,
    հույզերի վերափոխման սկզբունքները,
     և տարբեր գործընթացների ու զգացմունքային դիագնոզների հիման վրա կիրառվող միջամտությունները։
  • Մասնակիցները կուսումնասիրեն՝
     շրջապատի նկատմամբ զգացմունքային ներդաշնակեցումը (attunement),
     հուզական/մտավոր խնդիրների մարկերների (Markers) նույնականացումը,
     փորձառական մեթոդների կիրառում, ինչպիսիք են՝
     ինքնության տարբեր կողմերի միջև աթոռային երկխոսությունը,
     և երևակայական կերպարների (կարևոր մարդկանց) հետ աշխատելու տեխնիկաներ,
    որոնք ուսուցանվելու են վիդեո ցուցադրությունների և քննարկման միջոցով։
  • Նկատի ունենալ, որ այս ուսուցումը նախատեսված է միայն հոգեկան առողջության մասնագետների համար՝ ներառյալ հոգեբաններ, հոգեբույժներ, կլինիկական հոգեբաններ, սոցիալական աշխատողներ և հոգեթերապևտներ, ովքեր ավարտել են իրենց մասնագիտական ուսուցումը։ Ուսանողները և թերապևտներ-ուսումնառուները նույնպես կարող են մասնակցել։
  • Եթե համոզված չեք, թե համապատասխանում եք մասնակցության չափանիշներին, գրեք մեզ՝ contact@eft.am էլ. հասցեին գրանցվելուց առաջ։