2025 թվականի փետրվարի 27-ին Ayg Psychological Services Center-ում կայացավ «Հույզերի վրա կենտրոնացված թերապիա» (Emotion-Focused Therapy, EFT) մոտեցման ներածական սեմինար՝ նախատեսված հոգեբանների համար։
Սեմինարը ներկայացվեց EFT ARMENIA հիմնադրի կողմից և կենտրոնացած էր Ինտերնացիոնալ Հույզերի վրա Կենտրոնացված Թերապիայի Ասոցիացիայի (ISEFT) ներկայացման վրա, ինչպես նաև EFT-ի տեսական հիմքերի, մեթոդաբանական կառուցվածքի և կլինիկական կիրառությունների վրա։
Ներկայացվեց մոտեցման առանձնահատկությունները, դրա տարբերությունները այլ թերապևտիկ ուղղություններից և հույզի դերը որպես հոգեթերապևտիկ փոփոխության հիմնական մեխանիզմ։ Բացատրվեց, թե ինչպես կարելի է EFT-ը համակարգված կերպով ինտեգրել մասնագիտական պրակտիկայում՝ օգնելու այցելուներին հասկանալու, ապրելու և վերամշակելու իրենց հույզերը։
Մասնակիցները ակտիվորեն ներգրավված էին քննարկումներում, բարձրաձայնեցին մասնագիտական հարցեր և ուսումնասիրեցին EFT-ի գործնական կիրառությունները։ Թեմայի նկատմամբ հետաքրքրությունը մեծ էր, և մի շարք մասնակիցներ միացել էին սեմինարին նաև առցանց։
Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է Հայաստանում գիտահեն, հույզակենտրոն հոգեթերապևտիկ մշակույթի զարգացման և միջազգային մասնագիտական չափանիշների ներդրման ուղղությամբ։
EFT ARMENIA-ն բաց է համագործակցության համար և պատրաստ է կազմակերպել նման սեմինարներ կամ ներկայացումներ Ձեր հաստատության համար՝ նպաստելով անձնակազմի մասնագիտական զարգացմանը և միջազգային ստանդարտներին համապատասխան կրթությանը։




