1–2 minutes

Հույզերի վրա կենտրոնացված թերապիայի (EFT) առաջին միջազգային վերապատրաստումը Հայաստանում

Պատմական քայլ EFT ARMENIA –  Հայաստանում Հույզերի վրա կենտրոնացված թերապիայի միջազգային ինստիտուտի համար։

Հայաստանում մեկնարկեց Հույզերի վրա կենտրոնացված թերապիայի (EFT) առաջին մակարդակի միջազգային վերապատրաստումը, որը ճանաչված է International Society for Emotion-Focused Therapy-ի՝  Հույզերի վրա կենտրոնացված Թերապիայի Համաշխարհային համակարգի կողմից։

Վերապատրաստմանը մասնակցեցին 18 մասնագետներ՝ 15-ը Հայաստանից և 3-ը այլ երկրներից, միավորված հույզերի փոխակերպող ուժի միջոցով իրենց կլինիկական աշխատանքը խորացնելու նպատակով։

Վերապատրաստումը վարում էր ISEFT-ի միջազգային հավաստագրված թրեյներ Anathi Lakioti-ն՝ Hellenic Institute of Emotion-Focused Therapy-ի ղեկավար, իսկ Հայաստանում այն ֆասիլիտացնում էր Թալին Միրզախանյանը՝ գրանցված հոգեբան, ISEFT-ի կողմից հավաստագրված Հույզերի վրա կենտրոնացված թերապևտ և EFT ARMENIA-ի հիմնադիր։

Միասին մենք սկիզբ դրեցինք կարևոր ճանապարհի՝ հույզերի իմաստությունը բերելով Հայաստանի հոգեթերապևտիկ համայնքի սիրտը։

Մենք հպարտ և խորապես շնորհակալ ենք այս նվիրված մասնագետների հետ այս ճանապարհը կիսելու համար։