
Անվճար ցանցային հանդիպում և աջակցություն
Հույզերի վրա կենտրոնացված թերապիայի անվճար ցանցային և աջակցման հանդիպումներ։
Մարտ ամսվա ցանցային հանդիպումը տեղի կունենա 2025թ. մարտի 15-
ին, ժամը 11:00-ին (Հայաստանի ժամանակով)։
Հաջորդ հանդիպումը նախատեսված է 2025թ. ապրիլի 12-ին, ժամը 11:00-ին
(Հայաստանի ժամանակով)։
Ի ԷՖ ԹԻ ԱՐՄԵՆԻԱ-ի մասին
Ի ԷՖ ԹԻ ԱՐՄԵՆԻԱ-ն, Հույզերի վրա կենտրոնացված թերապիայի (Emotion Focused Therapy-EFT) առաջին միջազգային վերապատրաստման կենտրոնն է, որը հիմնադրվել է 2024 թվականին։
Ի՞նչ է Հույզերի վրա կենտրոնացված թերապիան
Հույզերի Վրա Կենտրոնացված Թերապիան (EFT), գիտականորեն հիմնավորված հոգեթերապիայի մեթոդ է, որն ուղղված է հույզերին՝ որպես մարդու գործունեության և թերապևտիկ փոփոխության կենտրոնական բաղադրիչ: Այս մոտեցումը մշակվել է դոկտոր Լեսլի Գրինբերգի կողմից՝ համագործակցելով դոկտոր Ռոբերտ Էլիոթի, դոկտոր Լաուրա Ռայսի (անձնական թերապիայի համար) և դոկտոր Սյու Ջոնսոնի (զույգերի թերապիայի համար) հետ:
EFT-ն արդյունավետ է հետևյալ հոգեբանական դժվարությունների և խանգարումների դեպքում՝
▪
Դեպրեսիա
▪
Տագնապային խանգարումներ (խուճապային գրոհ, ագորաֆոբիա և այլ սահմանափակումներ)
▪
Հետտրավմատիկ սթրեսային խանգարում (ՀՏՍԽ-PTSD)
▪
Սնման խանգարումներ
▪
Սահմանային անձնային խանգարում
▪
Զույգերի հարաբերությունների խնդիրներ
▪
Ինքնագնահատականի անկում կամ ցածր ինքնասիրություն

Մեր վերջին թարմացումները
Ավելին մեր մասին
Հաճախակի Տրվող Հարցեր
Կարո՞ղ եմ անձամբ այցելել Ի ԷՖ ԹԻ ԱՐՄԵՆԻԱ:
Այո, իհարկե։ Դուք կարող եք այցելել մեզ մեր կենտրոնում։ Մեր հասցեն է՝ Օրբելի եղբայրների փողոց 45, բաժին 24, Երևան, Հայաստան։ Կապվեք մեզ հետ՝ այցը պլանավորելու կամ ավելին իմանալու համար:
Ի ԷՖ ԹԻ ԱՐՄԵՆԻԱ-ն փոխկապակցվա՞ծ է ինչ-որ միջազգային կազմակերպության հետ:
Այո, Ի ԷՖ ԹԻ ԱՐՄԵՆԻԱ-ն Հայաստանում միակ կենտրոնն է, որը պաշտոնապես հաստատվել և համագործակցում է Հույզերի վրա կենտրոնացված թերապիայի միջազգային ասոցիացիայի (ISEFT) հետ։
Դուք առաջարկո՞ւմ եք վերապատրաստում:
Այո, Ի ԷՖ ԹԻ ԱՐՄԵՆԻԱ-ն տրամադրում է ուսուցում այն անհատների համար, ովքեր ցանկանում են հավաստագրվել Հույզերի Վրա Կենտրոնացված Թերապիայի ոլորտում: Առաջիկա վերապատրաստումների մասին մանրամասների համար ստուգեք մեր կայքի վերապատրաստումների բաժինը:
Վերապատրաստումները հասանե՞լի են Հայերենով։
Այո, վերապատրաստման դասընթացները հասանելի են հայերենով, ինչպես նաև այլ աջակցվող լեզուներով: